Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ, որտեղ ներկայացված են օմբուդսմենի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։