Մատենադարանի տնօրինությունը մերժել է արհմիության դիմումները՝ տրամադրելու Մատենադարանի բյուջեի և արտաբյուջեի չափը, ինչպես նաև 2019 թ. տարեվերջյան պարգևավճարներից (35.067.500 դրամ) զատ բաշխված 22.005.500 դրամ պարգևավճարներ ստացած աշխատակիցների ցանկը և պարգևավճաների չափը՝ պնդելով, որ Մատենադարանի արհմիությունը չի կարող հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ:
Մատենադարանի աշխատողների արհմիությունը հայտարարում է․
«Սա ուղղակի ճնշում և խոչընդոտ է արհմիության գործունեությանը: Մատենադարանի բյուջեն չի կարող փակ գաղտնի տեղեկություն լինել, այն ենթակա է հրապարակման: Ինստիտուտի բյուջեի չափի մասին տեղեկություն ստանալը և դրա շրջանակներում իր աշխատանքային կարիքներից բխող առաջարկներ անելը Մատենադարանի յուրաքանչյուր աշխատողի անքակտելի իրավունքն է:
Աշխատողները իրավունք ունեն ստանալ նաև 2019 թ. պարգևավճարների բաշխման մասին տեղեկություն: Պարգևատրման թափանցիկությունը և հաշվետվողականությունը կարևորագույն նախապայման են աշխատավայրում արդարության մթնոլորտ ապահովելու համար: