հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Դասախոսներն արհեստակցական կազմակերպություն են հիմնել. Hetq.am

Դասախոսներն արհեստակցական կազմակերպություն են հիմնել. Hetq.am

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսների մի խումբ հիմնել է ՀԱՀ-ի դասախոսների արհեստակցական կազմակերպություն: Այս մասին գրում է Hetq.am-ը։

«Նորաստեղծ արհեստակցական կազմակերպությունը խրախուսվում է ՀԱՀ-ի ողջ դասախոսական կազմի ներգրավվածությունը:  ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպության հիմնադիր անդամները հույս ունեն փոխել արհեստակցական միությունների սովետական գաղափարախոսությունը՝ ներկայացնելով Եվրոպական և Ամերիկյան արհեստակցական միությունների ավելի ընթացակարգային և աշխույժ մոտեցումը աշխատուժի խնդիրների նկատմամբ:

ՀԱՀ-ի արհեստակցական միությունը որոշ չափով ստեղծված է Կալիֆորնիայի համալսարանի համակարգի հիմքի վրա, որտեղ տասնչորս միավորումներ պաշտպանում են շուրջ 79000 աշխատակիցների շահեր:  Կալիֆորնիայի համալսարանի տարբեր մասնաճյուղեր ունեն նաև առանձնացված ուսուցչական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են հետազոտողների և դասախոսների շահերը: Կալիֆորնիայի համալսարանի միավորումներն ու կազմակերպությունները ներդաշնակորեն համագործակցում են Ուսուցչական Խորհրդի հետ: Վերջինս կենտրոնանում է ուսումնական ծրագրերի և քաղաքականության վրա, իսկ նախորդը՝ պաշտպանում է աշխատուժի և տնտեսական այլ շահերը: ՄՆ-ից դուրս նման միություններ կան ամենուր՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանից մինչև Շվեդիա, որտեղ համալսարանական դասախոսների և հետազոտողների շվեդական կազմակերպության մեջ ներգրավված է շուրջ 21000 անդամ:

«Երկար տարիներ լճացման մեջ լինելուց հետո՝ Հայաստանն այժմ կառուցում է ավելի արդար և թափանցիկ ժողովրդավարություն: ՀԱՀ-ը՝ բարձրակարգ ուսուցչական կազմով և ուսանողներով լի հիանալի վայր է, և նման ինստիտուտները, պետք է ոչ միայն արձագանքեն փոփոխություններին, այլ լինեն դրանց առաջնային գծում։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների նախաձեռնությունը և աջակցում ենք միությանը, որնը համալսարանի ինքնակառավարման կարևոր ձևաչափ է և ապահովում է առողջ դիսկուրս համալսարանական  շրջանակներում», -կայքի հետ զրույցում ասել է անգլիական գրականության դասախոս և ուսուցչական խորհրդի նախագահ դոկտոր Արթօ Վաունը:

ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Միությունը նախագծում է ներգրավել Հայաստանում այլ համալսարանների, ինստիտունտների և ընկերությունների, որպեսզի համագործակցության արդյունքում աճի աշխատանքային հարցերի և աշխատուժի իրավունքի մասին գիտակցությունը»:

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Մատենադարանի աշխատակիցներն իրենց հերթին ձևավորել էին արհեստակցական միություն։