հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Մատենադարանի աշխատակիցները ինքնակազմակերպվում են

Մատենադարանի աշխատակիցները ինքնակազմակերպվում են

Տեսանյութում Մատենադարանի աշխատակիցներ Արփինե Ասրյանը, Փիրուզա Մնացականյանը և Գայանե Այվազյանը պատմում են կենտրոնում աշխատողների արհեստակցական միություն հիմնելու մասին։

Կազմակերպության ֆեյսբուքի էջում նշվում են մության նպատակները․

• ձևավորել աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար իրավունքների, թափանցիկության, աշխատանքային իրավունքների և պարտականությունների իրազեկվածության վրա
• իրականացնել իր անդամների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանությունը
• իրացնել գիտա-գործնական ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը մասնակցելու իրավունքը
• մասնակցել ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումներին
• ներկայացնել գործատուին առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ, արհեստակցական միության անդամի պարգևատրման ու խրախուսման հարցերում
• նպատակաուղղել արհեստակցական կազմակերպության միջոցները վերջինիս անդամների հանգստի, ուսումնա-մշակութային, կրթական, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը: