Home / Հայաստան / Վրացի հոգևորականը ձերբակալվել է գործընկերոջը սպանելու փորձի համար

Վրացի հոգևորականը ձերբակալվել է գործընկերոջը սպանելու փորձի համար

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացու, ով մեղադրվում է կանխամտածված սպանության, զենքի ապօրինի գնման, պահպանման և կիրառման մեջ, հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Ձերբակալվածին սպասվում է 7-15 տարվա ազատազրկում։ Հաղորդվում է, որ նա ավտմատ հրազենային զենքից կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որում գտնվում էր տուժածը, հետո՝ փախուստի դիմել։

«Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Գորիի շրջանի Ռիեթի գյուղի Կինցվիսի վանքի հոգևորականների միջև։ 

Նախնական տվյալներով, հարձակվածը վանքի ավագ քահանա հայր Դավիդն էր [Ակիաշվիլի], ով, ենթադրաբար, կրակել է վարդապետ Սաբա Ժգենտիի ուղղությամբ։ Հայր Դավիդն ազդեցիկ միտրոպոլիտ Իոբի թոռն է։