Հրդեհի հետևանքով Ազգային գրադարանի թվային արխիվի ոչնչացման մասին լուրից 4 օր անց չկա ոչ մի հստակ հավաստիացում այն վերականգնելու հնարավորության առնչությամբ։
Գազի գնի հարցում Ռուսաստանը Հայաստանին եվրոպացիներից բարձր է դասում։ Էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանը դատապարտված է տեղում դոփելու։
2016 թվականի ապրիլին քառօրյա ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը եկրորդ անգամ քննել է այն ժամանակվա գլխավոր ռազմական հետախույզ Արշակ Կարապետյանին։ Սպասվող զեկույցի մի մասը գաղտնի է ելնելու, ինչը չի նշանակում, թե հայաստանցիները չգիտեն բանակում համատարած թալանի, բռնության և ոչ կոմպետենտության մասին։
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, խախտելով պարտավորությունները, 2018 թվականից առ այսօր չի սկսել իր կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները։
Այս և այլ թեմաների շուրջ խոսում ենք Epress.am-ի՝ Youtube ալիքի և Radioantenna.net-ի ամեն օր ուղիղ եթերում ժամը 19։00-ից։