Home / Հայաստան / Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու մոտ անձնական իրերով պարկ է եղել․ ԱԱԾ

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու մոտ անձնական իրերով պարկ է եղել․ ԱԱԾ

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

Նրա մոտ, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:

Tekali Taxi