Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը։
Օգոստոսի 25-ին տարածած Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում մեջբերված է հայտարարությունց մի հատված․ «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում:
Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»: