Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձև, որով Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է արվում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:
Այն ներկայացրել են հինգ սենատորներ՝ Բրունո Ռետալոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:
Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: