Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որով ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», – նշված է դեսպանատան հաղորդագրությունում։
Հիշեցնեն, որ սա Ֆրանսիայի օրենսդիր մարմինների արդեն երկրորդ բանաձևն է, որ կոչ է անում կառավարությանը ընդունել Ղարաբաղի անկախությունը։ Նախորդն ընդունվել էր նոյեմբերի 25-ին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից։
Նշենք, որ Ֆրանսիայի կառավարությունը, որին ուղղված են օրենսդիրների խորհրդատվական կոչերը, Արցախի անկախությունը ճանաչելու մտադրություն, այնուամենայնիվ, չունի, ինչի մասին երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր դեռևս նոյեմբերի 26-ին։