Հնդկաստանում Iphone-ներ արտադրող գործարանի շուրջ 2000 աշխատակիցների անհնազանդության գործողությունները գործարանի ղեկավարության վրա կնստեն մոտ 13,5 միլիոն դոլար։
Աշխատանքային վատ պայմաններից բողոքող աշխատավորները դիմել են կոշտ բողոքի։ Համացանցում տարածվող տեսանյութերում երևում են կոտրված տեսախցիկներ, լամպեր, ջարդված տեխնիկա և այլն։
Աշխատողները պնդում են, որ իրենց աշխատավարձերը չորս ամիս շարունակ ամբողջապես չեն վճարվում և որ գործարանի ադմինիստրացիան ստիպում է իրենց աշխատել հավելյալ հերթափոխով՝ առանց պատշաճ վարձատրության։ Մոտ 100 մարդ ձերբակալվել է։
Գործարանը գտնվում է Կարտանակա նահանգի Բանգալոր քաղաքում, որը համարվում է Հնդկաստանի տեխնիկական կենտրոններից մեկը։ Հատկանշական է, որ Apple-ը Հնդկաստանում iphone-ների արտադրությունը վստահել է թայվանական մի ընկերության՝ Wistron-ին, որն էլ իր հերթին աշխատավարձերի և աշխատանքի ընդունման հետ կապված հարցերը վստահել է հնդկաստանյան ընկերություններին։
Գործարանում աշխատում է մոտ 15000 մարդ, որոնց մեծ մասը աշխատանքի ընդունվել գործակալությունների միջոցով։
Կարտանակայի փոխնահանգապետը Թվիթերում գրել է, որ «դատապարտել է բռնությունը»։
«Մենք կհամոզվենք,որ բոլոր աշխատողների իրավունքները պաշտպանվեն և բոլոր պարտքերը վճարվեն»։
Արհմիություններից մեկի առաջնորդը նշել է, որ արտադրամասում տեղի է ունենում «դաժան շահագործում»։
«Կենտրոնական կառավարությունը թույլ է տվել ընկերություններին արհամարհել հիմնարար իրավունքները»,֊ նշել է նա։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից Հնդկաստանի ֆերմերնեը բողոքի լայնամասշտաբ ցույցեր են իրականացնում կառավարության կողմից վերջերս ընդուված գյուղատնտեսական օրենքների դեմ, իսկ նոյեմբերի 26֊ին ի համերաշխություն ֆերմերներին տեղի էր ունեցել համապետական գորշադուլ, որին մասնակցել էր շուրջ 250 միլիոն մարդ։