Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Ֆիզուլիում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
«Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո առայսօր հայտնաբերվել է 1496 մարմին։ Որոնումները կշարունակվեն վաղը։