Home / Մշակույթ / Առաջին թվային կտավը վաճառվել է 70 միլիոն դոլարով

Առաջին թվային կտավը վաճառվել է 70 միլիոն դոլարով

Արվեստագետ Մայք Վինկելմանի (Beeple)  “Everydays: The First 5000 Days” կոլաժը վաճառվել է ռեկորդային 69,35 միլիոն դոլարով, հայտնում է նյույորքյան Christie’s աճուրդի տունը։

Գործը բաղկացած է թվային պատկերներից, որոնք արվեստագետը 2007 թվականից սկսած հրապարակել է համացանցում։ Կտավը վաճառվել է անփոխարինելի token-ի տեսքով (USB-բանալի)։ Աճուրդը սկսվել է 100 դոլար մեկնարկային արժեքով և տևել մոտ երկու շաբաթ։

Նշվում է, որ սա խոշոր հարթակներում վաճառված առաջին գործն է, որ գնվել է թոքենի տեսքով՝ որպես թվային ակտիվ (բլոկչեյնի հիման վրա), որը թույլ է տալիս սեփականության իրավունք ձեռբերել բացառապես համացանցում գոյություն ունեցող ապրանքի նկատմամբ։

Christie’s-ը գրում է, որ «ամենաթանկ» ժամանակակից արվեստագետների ցանկում Beeple-ն այլևս երրորդ տեղն է զբաղեցնում։ Այս պահին նա զիջում է միայն ամերիկացի Ջեֆ Կունսին, որի «Ճագար» քանդակը 2019 թվականին վաճառվել է 91,1 միլիոն դոլարով, և բրիտանացի Դեյվիդ Հոքնիին, որի «Արվեստագետի դիմանկարը» 2018-ին վաճառվել է 90,3 միլիոն դոլարով։

39-ամյա Beeple-ը 2007 թվականից սկսած՝ 13 տարի, ամեն օր մի պատկեր է հրապարակել՝ որպես ընդհանուր կոլաժի մասնիկ։ «Գժություն ա։ Կարծում եմ, մենք ականատես ենք գեղանկարչության պատմության նոր էջի ստեղծման», – ըստ Reuters՝ աճուրդից հետո ասել է արվեստագետը։

https://twitter.com/Reuters/status/1370048260249882628

Վինկելմանը մեծացել է 5 հազար բնակչությամբ Նորթ Ֆոնդ դա Լեք քաղաքում (Վիսկոնսին նահանգ) ։ 2003 թվականին նա ավարտել է Պերդյուի համալսարանը (Ինդիանա), մասնագիտացումը՝ ինֆորմատիկա։ Իր կեղծանունը Beeple-ը վերցրել է ի պատիվ փափուկ խաղալիքի, որը քթին դիպչելիս ձայներ է հանում։ Այժմ արվեստագետը ապրում է Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում։