Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը և ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։
Գասպարյանը, հիշեցնենք, դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։
Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն այնուամենայնիվ պաշտոնից ազատված է, իսկ Գլխավոր Շտաբի նոր պետի նշանակման գործընթացն ընթացքի մեջ է։
«Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է», – ասվում է հաղորդագրությունում։