Home / Հայաստան / Նախագահ Արայիկ Հարությունյանը կհարցաքննվի

Նախագահ Արայիկ Հարությունյանը կհարցաքննվի

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվել երկրի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ղարաբաղի գլխավոր դատախազությունը։

Այս տարվա մարտի 2-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում»։