հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / ԲԴԽ նախագահի նկատմամբ քրգործ է հարուցվել

ԲԴԽ նախագահի նկատմամբ քրգործ է հարուցվել

Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդել են Գլխավոր դատախազությունից։

Կառույցը մանրամասներ չի հայտնել՝ հղում անելով օրենքի պահանջին, որով դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով նախաքննության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով նրա գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Գլխավոր դատախազությունն ընդգծում է նաև, որ այս դեպքում քրեական հետապնդում սկսելու համար ԲԴԽ համաձայնությունն անհրաժեշտ չէ, քանի որ հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։

Հիշեցնենք՝ Վարդազարյանը նոյեմբերի 15-ին հանդես էր եկել ուղերձով, որն իշխող կուսակցության պատգամավորները որակել էին որպես «մարտակոչ դատավորներին» և «ընդդիմադիր հայտ»։ Պատգամավոր Արմեն Բաբաջանյանն էլ հայտարարել էր, որ ԲԴԽ նախագահի մասնակցությամբ լարված նիստից հետո «օրենքով գողեր» են կապվել իր հետ և սպառնացել։ Արդյոք հարուցված քրգործը որևէ առնչություն ունի այս պատմության հետ՝ հայտնի չէ։