Զգացել ե՞ք, որ Հայաստանում Ղարաբաղ կոմիտեի բոլոր սերունդները, Լևոնից ու 17-+-ներից մինչև իշխող ուժը, քաղաքական ու ռազմական գործունեությունից սկսում են անցնել կրոնական գործունեության։
Մենակ բանականության հանդեպ ինչ-որ տարօրինակ զզվանք ունեցող մարդը կարա զոմբիի պես ասի “չենք պարտվել”, “էլի մերն ա”, “բանակցություններով ետ ենք բերելու” ու նման բաներ։
Սենց մանտրաները քաղաքական չեն, կրոնական են! Սա խելքի ու բանականության հարթակում չի, սա կույր հավատք ա, որը թքած ունի իրական կյանքի ու հարաբերականորեն օբյեկտիվ իրականության վրա։
Ովքեր որ ուտում են էս թունավոր կտերը, արժանի են իրանց սպասվող հիասթափություններին ու օրգանիզմի թունավորմանը…
Էս կրոնական շարժումը մի քանի իռացիոնալ հիմնասյուն ունի.
1 / 5 մենք միշտ ճիշտ ենք, որտև սա մեր պապերի հողն ա։
Սա նման ա կաթոլիկ եկեղեցու “Պապն անսխալական ա” հավատամքին։
2 / 5 մենք երբեք չենք պարտվում, քանի որ միշտ ճիշտ ենք (բխում ա առաջին կետից)։ Աշխարհն ա կույր ու անարդար, սրիկա մեծ պետությունների խաղն ա։
Սա էլ նման ա ցանկացած կրոնական կազմակերպության ներսում եղող նույնատիպ հավատալիքներին, թե բոլոր նրանք, ովքեր մեր կազմակերպության կամ կրոնի մաս չեն, սխալվում են, մոլորյալ են, մեղավոր են և այլն…
3 / 5 մեր տղաները չեն զոհվում, այլ միայն “հերոսանում” են “հանուն հայրենիքի”:
Սա նման ա իսլամիստական “Փոքր Ջիհադի” (ջիհադ – պայքար, փոքր ջիհադ – պայքար արտաքին աշխարհում ընդդեմ անհավատների, հանուն “միակ ճշմարիտ” աշխարհընկալման ու աշխարհակարգի) շարժմանը։ 2 դեպքում էլ “հերոսների” (սպանված, հանուն գաղափարների զոհաբերված մարդկանց) պաշտամունքն արդարացնում ա պարբերական մսաղացը հանուն “լավ գաղափարների” ու տալիս ա էն խոստումը` թե զոհերը զոհեր չեն, այլ հերոսներ են, թե նրանցից ոչ թե խլվել ա իրանց կյանքը, այլ նրանց տրվել ա մի նոր “կոչում”, “դիրք”… Իմ համար սրանով էլ ա փորձ արվում թքել բանականության ու կյանքի վրա, ծախել կրոնական կոնցեպտներ, ասել “մի հավատա քո տեսածին, մի լսի քո խղճի ու բանականության ձայնին, մի տես սպանված մարմին, տես “հերոս”, մի տես մոխիր ու արյուն, որ թափում ենք հիմա հանուն մեր հավատքի, տես “պայծառ ապագա”, որը կգա վաղը էսօրվա զոհերի արյամբ”….
4 / 5 Պիտի հավերժ ու դաժանորեն պայքարել ընդդեմ , հետապնդել ու դատափետել “հայու տականքին”:
Էս կետով “Մեծ Ջիհադի” հետ համեմատություն տանելը ևս հեշտ ա, բայց ավելի “պղծված”, այլասերված ձևով ա դա անգիտակցաբար քոփի արած:
Մեծ Ջիհադն ասում ա, որ անհատը միշտ պիտի աշխատի իրա վրա ներսից, մեղքերի դեմ, վատ արարքներ չանի և այլն։ Ղարաբաղի Վկաներ կրոնական կազմակերպության ներսում տենց մի կոնցեպտ կա, բայց ուղղված ոչ թե դեպի հավատացյալի (կոմիտեականի, հայուգենի, նացիոնալիստի) ներս, այլ դեպի հանրության ներս։ Առաջին կետը հավատացյալի արգելում ա քննել կազմակերպության իդեալները, և ուստի հավատացյալն էլ ա անսխալական, եթե էդ նույն իդեալներն ա կրում։ Սեփական ու կոմիտեական մտքերը զննելը կլինի սրբապղծություն։
Իրանց հոգևոր հայրերից մեկի` Հիտլերի գործընկեր գարիկ նժդեհի ասած “հայու տականքի” դեմ պայքարով ա, որ պետք ա “ինքնամաքրվել”։ Նրանց դեմ, ովքեր չեն կիսում իրանց կրոնական հավատալիքները, չեն ընդունում իրանց դոգմաները։ Դրանց պետք ա հալածել, անպատվել, ամեն ձևով կյանքը թունավորել։
5 / 5 Եվ ոնց իսլամի ու քրիստոնեության մեջ կա հավերժ կամ “բնական” թշնամու պատկերը, տենց էլ ղարաբաղկոմիտեականների մոտ դա կա։
Քրիստոնեությունը “բնական” թշնամի ա համարում հրեաներին, քանի որ նրանք խաչեցին Հիսուսին։ Եվ կաթոլիկ եկեղեցին ունի պատմական փաստաթղթեր, որտեղ ասվում ա, որ հրեաները միշտ պետք ա տառապեն իրանց էդ արարքի համար։ Իսլամում նույն թշնամին ա. հրեան։ Կան կրոնական տեքստեր (Խադիթ թե Հադիթ), որոնք ասում են, որ նվիրյալ մահմեդականը պիտի պատերազմի ու վերացնի բոլոր հրեաներին, որ դրանով նպաստի Ահեղ Դատաստանի օրվա գալստին։
Ղարաբաղի վկաներ կրոնական կազմակերպության հավերժ թշնամին էլ իհարկե …. դե դու էլ գուշակեցին ով ա էն որ ասում են “x-ը մնում ա x”։
Ու չնայած որ բանականությունը կասի դա անհնար ա, բայց էս ղարաբաղկոմիտեական կրոնն էլ ասում ա, որ բոլոր “բնական թշնամիներին” պիտի հետ քշենք իրանց անապատները, քանի որ առաջին կետում ամրագրված ա տիեզերական ճշմարտություն. էս հողը մենակ մեր հողն ա։ Էդ թշնամու հետ հայը “генетикорен анаматехели а”, ինչպես կրոնական կազմակերպության կարկառուն քուրմ-առաջնորդներից մեկը ժամանակին ասել ա…