Home / Հայաստան / Հայաստանում ավտովթարի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է զոհվել

Հայաստանում ավտովթարի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է զոհվել

Օգոստոսի 8-ի առավոտյան Հայաստանում տեղի ունեցած ավտովթարից ռուսաստանցի պայմանագրային զինծառայող է մահացել, ևս չորսը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը՝ հղվելով ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությանը։

Վթարը տեղի է ունեցել Գյումրի-Երևան ճանապարհին՝ Թալինի մոտ։ Զինվորականի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասին, ընկել է ձորակը։