Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Հափշտակություններին մյուս աշխատակիցների մասնակցության վերաբերյալ տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին, որ «Դավինչի» տուրիստական կազմակերպությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, սակայն հետագայում պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, նրանց անուններով ամրագրումներ չկան։ Խաբեությունից տուժածներն օգոստոսի 13-ին բողոքի ցույց էին անում ընկերության գրասենյակի դիմաց։