Հուլիսի 26-ին մոլորված և Բաքվի հսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հովիվը վերադարձվել է խոշտանգված վիճակում, հաղորդում է Ղարաբաղի դատախազությունը։
Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչը (ծնված 1989 թվականին), հիշեցնենք, կորած անասուններին որոնելիս հայտնվել էր հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ հովվի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որ համընկնում են «դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը»։
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ Ղարաբաղի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն: