Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ հաղորդմամբ՝ զոհվել է պայմանագրային զինծառայող, 1982 թվականին ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։