Home / Ոստիկանություն / Պերմում համալսարանականներին գնդակահարողը «մարդկությանն» էր ատում

Պերմում համալսարանականներին գնդակահարողը «մարդկությանն» էր ատում

Պերմի պետհամալսարանում ուսանողներից մեկը (նախնական տվյալներով՝ 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովը) հրաձգություն է սկսել. առնվազն 8 մարդ զոհվել է, 28-ը՝ ըստ Ռուսաստանի ՔԿ-ի, վիրավորվել:

Առաջին սպանվածների թվում շենքի անվտանգության աշխատողն է եղել, ինչի պատճառով էլ արտակարգ իրավիճակների համար նախատեսված կոճակը ոչ ոք չի սեղմել։ Համալսարանի թեժ գծին, ըստ հաղորդումների, ևս ուշացումներով են պատասխանել;

Ուսանողներից և դասախոսներից շատերը հրաձգության ընթացքում պատսպարվել էին լսարաններում, որոշները փորձում էին փախչել՝ ցատկելով պատուհաններից։ Կան վիրավորներ։

Ըստ ՔԿ-ի՝ կրակողը «ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել», ուժայինների արձակած կրակից վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց։ Մինչ այս պաշտոնական աղբյուրները հայտնում էին, թե նա «լիկվիդացվել» (մահացել) է։

Ավելի վաղ Բեկմանսուրովը ВК-ի իր էջում գրել էր, որ վաղուց է նախապատրաստում հարձակումը՝ հիմնավորելով այն մեծ մասամբ մարդկության նկատմամբ իր ատելությամբ։

ԱՆցյալ տարվանից Պերմի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորող երիտասարդը գրել էր, որ սկզբում որոշել էր հարձակում գործել իր նախկին դպրոցի վրա, սակայն հետո փոխել է միտքը։ Նա գրել նաև, որ «ատում է ինքն իրեն», «ուզում է ցավ պատճառել բոլորին, ո իր ճանապարհին կկանգնի»։ Բեկմանսուրովը սպառնացե էր, որ «ինքը առաջինն ու ամնեևին վեջինը չէ» և հավելել՝ «ձեզ չի փրկի զենքի արգելքը, ձեզ կսպանեն մեքենաներով, ռումբերով, դանակներով․ ամեն ինչով, ինչ ձեռքի տակ ընկնի», քանի որ «աշխարհը փտել է, և բոլորն են ներսից փտել»։

Իր այս քայլը Տիմուրը կոչ էր արել «ահաբեկչություն» չդիտարկել։ ВК-ի իր էջն այժմ արգելափակված է։ Երիտասարդի զենքը գրանցված է և եղել, իսկ պահպանման իրավունքի ժամկետը սպառվեու էր միայն 2026-ին։