Երևանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և «հարևանների նկատմամբ ապօրինի, անհիմն տարածքային պահանջների» միջև, անցյալ գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարում ունենա այս առումով և կոչ անի Հայաստանին գիտակցել, որ խաղաղությանը չկա այլընտրանք։ անհրաժեշտ է վերջ տալ Հայաստանի ռևանշիզմին և ռազմականացմանն ուղիղ կամ անուղղակի աջակցության փորձերին», – ասել է Ալիևը։
38 րոպեանոց ելույթի ընթացքում Ալիևը Հայաստանին մեղարդել է պատմական, մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաև ԼՂ-ին հարակից յոթ շրջաններում բնական ռեսուրսների՝ մասնավորապես թանկարժեք մետաղների ապօրինի շահագործման մեջ, շեշտելով՝ որ Բաքուն պատրաստվում է պատասխանատվության կանչել այդ մետաղների շահագործումից շահույթ ստացած միջազգային կազմակերպություններին։
Ելույթի վերջում Ալիևը կրկին հայտարարել է, որ, «քանի որ հակամարտությունն ավարտված է», Բաքուն պատրաստ է սկսել սահմանազատման և սահմանագածման գործընթացը, և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Ադրբեջանի նախագահը չի մոռացել հիշատակել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն իր կարծիքով՝ նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։
Միրզոյանը նշել է, որ համավարակի պայմաններում Լեռնյանին Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի։
«Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից», – նշել է Միրզոյանը։
Հայաստանի գլխաոր դիվանագետը կոչ է արել դաշինքի անդաժմներին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, ինչպես նաև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում։