Խաղաղարար Գեորգի Վանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18 -ին ժամը 17:00-ից 20:00-ն «Զոլեր» սգո սրահում՝ Երևանի Շահումյան գերեզմանատան ճանապարհին՝ Գ. Հասրաթյան 25/3 հասցեում:
Հուղարկավորությունը՝ մյուս օրը 13։00-ից։
Իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։
Epress.am Լուրեր Հայաստանից