Home / Բանակ / ՊՆ. 24 հոգի կորել է, կա 1 զոհ, 13 գերի, բանակցում է ՌԴ-ն

ՊՆ. 24 հոգի կորել է, կա 1 զոհ, 13 գերի, բանակցում է ՌԴ-ն

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը Հյաստանի արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է՝ հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։

Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։

Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Տեղային մարտերը շարունակվել են մինչև ժամը 18։30 և դադարել ռուսական միջնորդությամբ։

Հայկական կողմը դեռ երեկ հաղորդել է զոհերի, վիրավորների և երկու մարտական դիրքի կորստի մասին։