Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունն անվստահության գործընթաց է սկսում քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։
«Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – «Ազատությանը» փոխանցել է «Իմ Քայլի» անդամ Արմեն Կոտոլյանը՝ հավելելով, որ ինքը ևս ստորագրողների թվում է։
Որոշման պատճառները պաշտոնյան չի մանրամասնել, նշելով, որ խմբակցությունն իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։
Դեկտեմբերի 13-ին «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակել էր անանուն մի հոդված, որում Մարությանին մեղադրում էր «հեղափոխությունից շեղվելու», գեներալների և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներ ունենալու մեջ։ Նույն օրը Երևանում գործադուլ էին սկսել (քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող) ավտոբուսների վարորդները։