Առավոտվանից Երևանի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով. վարորդները, ըստ քաղաքապետարանի, աշխատավարձի բարձրացում են պահանջում։
«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ», – գրել է քաղաքապետարանը։
Քաղային իշխանությունները սա սաբոտաժ են որակել և հավաստիացրել՝ համայնքային կառույցի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսելու է իր աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով: Նոր ավտոբուսների ամբողջ խմբաքանակը՝ 211 ավտոբուսներ, փոխարինելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 փոքր ավտոբուս կգնի 2022-ին: ԵՄ գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս: