Գիտնականները դինոզավրի սաղմ են հայտնաբերել, հաղորդում է BBC-ն։ Պահոցներում տասնյակ տարիներ մնացած դինոզավրերի ձվերը ուսումնասիրելիս, նրանք ենթադրել են՝ ներսում կարող էին սաղմեր պահպանված լինել։ Հեռացնելով ձվերից մեկի կեղևի քարացած հատվածը նրանք հայտնաբերել են «փոքրիկ Ինլյանին»
Չինաստանի հարավում՝ Հանչժոու քաղաքում հայտնաբերված դինոզավրի հիանալիորեն պահպանված սաղմը պատկանում է օվիրապտորոզավր տեսակին, որոնք անատամ, փետրապատ մողեսներ էին։ Հայտնաբերված դինոզավրի սաղմի և ժամանակակից թռչունների միջև ենթադրաբար էվոլյուցիոն կապ կա։
Էմբրիոնի իրական տարիքը, ըստ հաշվարկների, կազմում է 66֊100 միլիոն տարի։ Հետազոտողները անվանել են փոքրիկին «Ինլյան»։ Այն գտնվել է զարգացման վերջնական փուլում և շուտով պետք է դուրս գար ձվից։ Փոքրիկն ունի մոտ 27 սմ երկարության կմախք և գտնվում է 17 սմ տրամագծով ձվի մեջ։