Այսօր ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժերը կրակ են բացել սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ ՊՆ-ի՝ հրազենային վիրավորումից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զոհվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը։ Վիրավորվել է ևս մեկ զինծառայող, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Բացի այդ, ադրբեջանական ռազմական գերատեսչությունն առավոտյան հայտարարել էր, թե Ղարաբաղի զինուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Գերանբոյի, Թերթերի, Աղդամի և Խոջալուի ուղղություններում։ Ղարաբաղի ՊԲ-ն ևս հերքել էր Բաքվի հաղորդագրությունը՝ պնդելով, որ ադրբեջանական կողմն է վերջին օրերին պարբերաբար խախտել հրադադարը։