Թբիլիսիում տղամարդը ձերբակալվել է ծնողներին քնած ժամանակ սպանելու համար, հաղորդում է տեղի ոստիկանությունը։ ։
Ըստ իրավապահների՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար նա փորձել է կողոպուտի կեղծ պատկեր ստեղծել․ վերցրել է որոշ թանկարժեք իրեր, բնակարանում հրդեհ է բռնկել և փախել։
Netgazeti-ի հաղորդմամբ՝ փրկարարները տեղ հասնելով պարզել են, որ բնակարանը ներսից կողպված է։ Այնուամենայնիվ, հրշեջներին հաջողվել է ներս մտնել և հանգցնել հրդեհը։ Այնտեղ նրանք հայտնաբերել են երկու քաղաքացիների այրված մարմինները՝ գլխի վրա հրազենային վնասվածքներով։
Անցկացվում է քննություն կանխամտածված սպանության հոդվածով՝ երկու կամ ավելի ընտանիքի անդամների ծանրացնող հանգամանքներով։ Տղամարդուն սպառնում է ազատազրկում՝ 16֊ից 20 տարի ժամկետով, կամ ցմահ։