Ժամը 13։10-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։
Փրկարարների ու ոստիկանների հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո տղամարդը փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն փրկարարները նրան իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում, News.am-ի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ-ից։
Ըստ Shamshyan.com կայքի՝ 34-ամյա տղամարդը պահանջում էր, որ դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Եպիսկոպոսը Ambion-news-ի հետ զրույցում հայտնել էր, որ հոգևորական է գնացել այնտեղ՝ տղամարդու հետ բանակցելու։
«Առաջարկել են ինձ հետ խոսել հեռախոսով, համաձայնել է, բայց հեռախոսը չեն կարողանում նրան փոխանցել։ Տեսականորեն գնալ կարող եմ, բայց գործանականում՝ ոչ, քանի որ Գյումրիում չեմ, Էջմիածին եմ գալիս՝ ժողովի», – ասել է Աջապահյանը։
Ըստ նրա՝ ինքնասպան լինել ցանկացողը սոցիալական խնդիրներ ունի։
«Ասում է, որ վերջերս է հայրենիք վերադարձել ու պնդում, որ անարդար են իր հետ վարվում․ հստակ բան չի ասում, որ ամեն ինչ պարզ լինի», – հավելել է եպիսկոպոսը։