Եթե քաղաքացին ցանկանում է ժամանակավոր իր խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա պետությունը դա կհամարի աշխատանք՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով որպես աշխատանքային ստաժ։ Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով (75 հազար դրամ), ինչպես նաև կտրամադրվեն այլ միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Առավել մանրամասն տեսանյութում՝