Քաղքենիները, մերժվածներն ու 90-ականներում լռվածները, ինչպես և սպասվում էր, խիստ «վրդովված» են Մյունխենում Փաշինյանի ասածներից։ Ասում են՝ վատ անգլերենով էր խոսում, չասեց որ Ադրբեջանը ցեղասպան է, չասեց՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը Հայաստանին չեն վերաբերում (Արևմուտքում էլ, իբր, տեղյակ չեն էլի, որ Հայաստանի զորքն էր հարակից շրջանները պահում) և այլն։
Իրականում Փաշինյանը լավ արձագանքեց Ալիևի մեղադրանքներին։ Ասաց՝ եկել ես ստեղ, որ մեր թշնամության պատմությունը պատմես, կոնֆլիկտը կրոնական հողի վրա ներկայացնես, ատելություն ու անհանդուրժողականություն բորբոքե՞ս, թե՞ օգտագործես հարթակը՝ կառուցողական առաջնորդման, փոխադարձ հարգանի հաստատման ու դիալոգի համար։ Ցինիկ համոզմունքներ ունեցողների համար Փաշինյանի այս ասածը ծիծաղելի կարող է լինել՝ ինչ կառուցողականություն, հանդուրժողականություն և այլն։ Բայց Հայաստանի շահը այսօր հենց առավելագույնս կառուցողական դիրք բռնելով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն է, ոչ թե առիթը օգտագործելը՝ Ալիևի ու Ադրբեջանի վրա հարձակվելու համար։
Արևմուտքում էլ, բարեբախտաբար, ցինիկները չեն ղեկավարներ ու կառուցողական մոտեցումն է, որ հարգվում ու գնահատվում է։ Ի դեպ, խորհրդանշական է, որ ամենաշատ հարցերը ուղղված էին Փաշինյանին՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Արևմուտքում բավականին մեծ է։
Այո, Փաշինյանի անգլերենը գերազանց չէ, ու վստահ չեմ՝ ինչ կարիք կար սովետական շրջանում մզկիթների քանդումը հիշել։ Բայց համաձայն չեմ, թե չպետք է խոսեր անգլերենով։ Երբ մյուս երկու ղեկավարները անգլերենով էին խոսում, չարժեր մենակ Փաշինյանի դեպքում թարգմանիչ ունենալ։ Միևնույնն է՝ միտքը հասկանալի է ձևակերպում, ու վստահ եմ՝ շատ քիչ քաղքենիներ կան Արևմտյան դիվանագիտական ու հետաքրքված շրջանակներում, որոնց համար Փաշինյանի վատ անգլերենը որևէ նշանակություն ունենա։
Իսկ պաթոսախեղդ զեղումներ ունեցողներին, թե բա՝ ինչպես կարող էր 680 հազար մարդ ընտրել «կապիտուլյանտին», ազգին խայտառակում է և այլն, ուզում եմ ասել, որ ձեր նախընտրած թեկնածուներն էին ու են խայտառակություն և՛ Հայաստանի համար, և՛ Արևմուտքի կարևոր շրջանակների համար։ Իսկ դուք ձեր դոգմատիկ պատկերացումներով ու եսակենտրոնությամբ չեք հասկացել ու չեք էլ հասկանա, թե ինչ է կատարվում աշխարհում ու Հայաստանում ու տենց լուսանցքում էլ կմնաք։
Հրայր Մանուկյան
սկզբնաղբյուր՝ ֆեյսբուքի էջ