Նախնական մի կարճ դիտարկում։ Եթե երեք նախագահների դաշինքը կայանար ու հաղթեր (վստահ եմ, որ չէր հաղթի, բայց ենթադրենք), ապա դա ամենևին էլ չէր լինի ազգային համաձայնության կառավարություն։ Որովհետև ՔՊ-ն, միևնույնն է, լինելու էր երկրորդ ուժը ԱԺ-ում ու մաս չէր կազմելու այդ կառավարությանը (սա ակնհայտ է, բայց եթե կարիք կա՝ կհիմնավորեմ)։ Նույն այդ 1990-ականների սկզբի օրինակը նկատի ունենալով (կարծում եմ՝ անտեղի է համեմատությունը, բայց ենթադրենք)՝ կստացվի, որ երեք նախագահների ստեղծած «ազգային համաձայնության» տեխնոկրատների կառավարությունում պետք է լինեին նաև ՔՊ-ի ներկայացուցիչներ, ինչպես կոմունիստները եղան 1990-ականների կառավարությունում՝ իշխանությունը կորցնելուց հետո։
Ուրեմն, քանի որ ՔՊ-ն չէր լինի այդ ենթադրյալ կառավարությունում, պարզ չի, թե ինչու պետք է երեք նախագահների դաշինքի հաղթանակի պարագայում սաստիկ ներքաղաքական հակամարտություն չլիներ։ Նման նրան, ինչը նկարագրում է Տեր-Պետրոսյանը ՔՊ-ի հաղթանակի պարագայում։
Տեր-Պետրոսյանի այս նախագիծ-գաղափարի խնդիրներից մեկն այն է, որ, իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը ճիշտ չի գնահատում 2018-ի հեղափոխության դերն ու նշանակությունը ու շատ է կենտրոնացած անձերի վրա, անտեսում է արժեքների դերը քաղաքականությունում։
Հրայր Մանուկյան
աղբյուր