Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։
ԱԱԾ-ն նշում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կրիպտոգրաֆիայի, կապի և ինֆորմատիկայի ինստիտուտում (Մոսկվա) դիմորդներն ուսումը կարող են շարունակել «կրիպտոգրաֆիա» մասնագիտությամբ, իսկ ՌԴ պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ)՝ «հատուկ կապի տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներ և համակարգեր» մասնագիտությամբ:
Ուսումն ավարտելուց հետո սովորողները ստանում են ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք անցում են ծառայության ՀՀ ԱԱԾ-ում` այդ թվում նաև օպերատիվ ստորաբաժանումներում: