հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ուկրաինան խորհրդավոր հարված է հասցրել Ղրիմի հյուսիսում

Ուկրաինան խորհրդավոր հարված է հասցրել Ղրիմի հյուսիսում

Բռնազավթված Ղրիմի հյուսիսային Ջանկոյ քաղաքում մարտի 20-ին պայթյուններ և կրակոցներ են լսվել՝ հաղորդել են բնակիչները։ Հարձակումը, ըստ  սոցցանցերում հրապարակված տեսանյութերի, իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով (ԱԹՍ)։ Ռուսաստանի քննչական կոմիտեն պայթյունների գործով հետաքննություն է սկսել։ 

Ջանկոյի քաղաքային վարչության ղեկավարը, հաստատելով ԱԹՍ սարքերի մասին տեղեկությունը, հավելել է, որ հարձակման հետևանքով մի բնակելի շենք է տուժել և մի մթերային խանութ այրվել է։ 

Պայթյունից միայն մեկ մարդ է տուժել՝ ենթադրաբար, մթերային խանութի 33-ամյա վաճառողը։ Նա բեկորային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Ըստ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի՝ Ջանկոյի շրջանում Հակաօդային պաշտապանություն (ՀՕՊ) է աշխատել․ քաղաքի երկու փողոցներում ԱԹՍ-ների մասեր են գտել, որոնք հրապարակվել են Ակսենովի խորհրդական Օլեգ Կրյուչկովի տելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի ԶՈւ հետախուզության գլխավոր վարչությունն իր հերթին հայտարարել է, որ Ջանկոյում երկաթուղիով տեղափոխության ժամանակ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են ոչնչացվել, որոնք Ռուսաստանը նախատեսում էր արձակել Սև ծովի նավատորմից։ 

«Խորհրդավոր պայթյունը շարունակում է Ռուսաստանը դեմիլիտարիզացնելու գործընթացը և պատրաստում է ուկրաինական Ղրիմ թերակղզին դեօկուպացիայի», – նշել է ուկրաինական ուժային կառույցը։ Միաժամանակ, Կիևը չի հաստատում, որ ԱԹՍ-ներն ուկրական են եղել։

Կրյուչկովը Ուկրաինայի ռազմական հետախուզության հաղորդագրությունը անհեթեթություն է համարել։ Նրա խոսքերով՝ տեղի երկաթուղուն և ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել, ԱԹՍ-ները թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները։ Քաղաքում արտակարգ իրավիճակ  է հայտարարվել։

Փետրվարի վերջին Ռուսաստանի մի շարք մարզերում (Բելգորոդում, Ադըղեայում, Բրյանսկում) հաղորդվել էին ԱԹՍ-ների հարձակումների մասին, իսկ Կրասնոդարի Տուապսե քաղաքի նավթային պահեստում ԱԹՍ հարձակումների հետևանքով, հրդեհ էր բռնկվել։