Home / Բանակ / Զինծառայողը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ․ ՊՆ

Զինծառայողը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ․ ՊՆ

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: