Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ի (ծնված 2004թ․-ին) մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ձերբակալված պայմանագրային զինծառայողը (հրամանատարը) կասկածվում է երկու կամ ավելի զինծառայողներին վիրավորանք հասցնելու, մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի և մի խումբ անձանց կողմից ստորադասին մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ շարքային Հայկ Արամի Պետրոսյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։