Home / Դատարան / Թոխմախի Մհերից կարող է շուրջ 11 միլիարդի ապօրինի գույք բռնագանձվել

Թոխմախի Մհերից կարող է շուրջ 11 միլիարդի ապօրինի գույք բռնագանձվել

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք ու եկամուտ:

Մասնավորապես՝

— Երևանում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն),
— Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք,
— Ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:

Հիշեցնենք՝ դեռևս 2020 թվականի սեպտեմբերին Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։