Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, այսօր առավոտյան հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը։
Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին հայտնաբերվել է զինավանի հավաքակայանի հարակից անտառում՝ ծառից կախված վիճակում։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ», – ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 522-րդ հոդվածի 1-ին մասի (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով․ կատարվում է նախաքննություն: