Home / Առողջապահություն / Ծեծում էին պառկած մարդկանց․ ոստիկանական այլանդակությունների վկայությունները

Ծեծում էին պառկած մարդկանց․ ոստիկանական այլանդակությունների վկայությունները

Ապրիլի 22-ի գիշերը դիմակավորված ոստիկանները առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ավտոմատներով ներխուժել են Պոլիգրաֆ ակումբ, պառկացրել, ծեծել, հայհոյել ու նվաստացրել այցելուներին և աշխատակիցներին։

Բերման ենթարկված 40 մարդկանցից միայն 4-ի մոտ, ըստ Քննչական կոմիտեի, հայտնաբերվել են «դեղնականաչավուն զանգվածներ», «մոխրացած հետքերով սրվակ», «մարիխուանա մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա», «կաթուցիչ»։ Ցուցադրական ռեյդը ոստիկանությունը փորձել է արդարացնել ինչ-որ «օպերատիվ տվյալներով», որոնց վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Իրավապաշտպան և հասարակական այլ կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ։ Ակումբում և բաժանմունքներում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների մասին Epress.am-ին պատմել են տուժածները և գործով զբաղվող իրավապաշտպանը․