Քրեակատարողական ծառայությունը հայտնում է Արմավիրի բանտի մենախցում ինքնասպանության դեպքի մասին՝ նշելով, որ կալանավորը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 166 հոդվածով՝ «առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, 2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: