Կինոգետ Ալեքսանդր Մելյանի (Սինեսկոպ կոլեկտիվ) վիդեոէսսեն բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների կինեմատոգրաֆի մասին։
Հուլիսի 9-ին մեկնարկել է Ոսկե ծիրան միջազգային (20-րդ) կինոփառատոնը։
Պատվավոր հյուրերի շարքում են Դարդեն եղբայրները, ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը (նախագահում է միջազգային լիամետրաժ մրցույթի ժյուրին), ճապոնացի Տակեշի Կիտանոն։ Փառատոնի շրջանակներում լինելու են նաև հետահայաց ցուցադրություններ․ Դարդենների «Ռոզետան» ցուցադրվելու է հունիսի 10-ին ժամը 17։00-ին (Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճ), «Երեխան»՝ հունիսի 14-ին ժամը 21։30-ին (Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճ)։
Ամբողջական ծրագիրը՝ հղումով։ Տոմսերը՝ 1000-2500 դրամ։ Կան նաև անվճար ցուցադրություններ։