հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

97 թուրք մտավորականներ, գրողներ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ (զգալի մասը՝ HDP-ականներ) կոչ են անում օդային փոխադրումներով ճեղքել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և կանխել մարդկային ողբերգությունը։

— Ամիսներ շարունակ Բաքվի ռեժիմը` Անկարայի աջակցությամբ, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ օրակարգային դարձնելով ցեղասպանության հավանականությունը։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, որին մասնակցել է նաև թուրքական բանակը, պետք է բաց լիներ հումանիտար բեռների, շտապ օգնության ծառայությունների և խաղաղապահների համար, բայց 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր փաստացի շրջափակված է։

Մինչ ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Եվրոպայի Խորհուրդը ամիսներ շարունակ կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդկանց պաշարումը, Բաքվի ռեժիմը անտեսում, մերժում կամ հերքում է շրջափակման փաստ ինքնին։ Այդուհանդերձ, բոլորը գիտեն, որ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն կարող մտնել Ղարաբաղ, և Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի կարող լքել շրջանը՝ նույնիսկ հրատապ առողջապահական կարիքները հոգալու համար։

Խորացող ճգնաժամի պայմաններում և ի հաստատումն միջազգային հանրության մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հրապարակայնորեն սպառնալ Ղարաբաղի բնակիչներին՝ այնաստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մի կարևոր զեկույց է հրապարակում, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանության հանգեցնող։

Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ զգայուն չէ զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։ Ցեղասպանության կանխարգելումը չի նշանակում սպասել դրա իրագործմանը և հետո նոր-նոր միջամտել: Այն ակտիվ քայլեր է ենթադրում՝ նման վտանգը այսօ՛ր կանխելու համար։

Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ողջ միջազգային հանրությանը՝ ակտիվ կեցվածք որդեգրե՛ք։

Կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով, ինչպես 1948-49 թվականներին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, և վերջ տալ մարդկային այս ողբերգությանը։

Հայտարարությունը ստորագրել են՝

Abdullah Demirbaş, Abdülhakim Daş, Adnan Cangüder, Adnan Çelik, Ahmet Aykaç, Ahmet Konuk, Akın Atauz, Akın Birdal, Alev Er, Alex Köşkeryan, Ali Gökkaya, Ari Günter, Aslı Erdoğan, Attila Tuygan, Ayşe Hür, Ayşe Yıldırım, Ayşegül Devecioğlu, Baskın Oran, Bayram Kaya, Celâl Başlangıç, Cengiz Aktar, Cengiz Arın, Denis Dreisbusch, Doğan Özgüden, Emrah Cilasun, Erdal Doğan, Erdoğan Kahyaoğlu, Eren Keskin, Ergun Babahan, Erol Ercan, Eser Budak, Esra Mungan, Fatime Akalın, Fikret Başkaya, Garo Kaprielyan, Gençay Gürsoy, Güngör Şenkal, Gürhan Ertür, Hacer Ansal, Hasan Burgucuoğlu, Hatice Yıldız, Hıdır Çelik, Hovsep Hayreni, Hüseyin Habip Taşkın, İbrahim Seven, İnan Gedik, İnci Tuğsavul, İra Tzourou, Kemal Bilget, Kemal Hür, Kemal Yalçın, Kenan Yenice, Mahmut Konuk, Mehmet Ali Balta, Nafiz Özbek, Necati Abay, Nedim Kibar, Nesim Ovadya İzrail, Nesrin Nas, Nevzat Onaran, Nurcan Baysal, Nurten Kırmızıgül, Okan Küçükersan, Osman Okkan, Oya Baydar, Ömer Faruk Gergerlioğlu, Ömer Madra, Racho Donef, Ragıp Duran, Ragıp Zarakolu, Ramazan Gezgin, Recep Maraşlı, Sait Çetinoğlu, Sait Oral, Selahattin Koçak, Selay Ertem, Selma Koçiva, Serdar Koçman, Sibel Yiğittekin, Şaban İba, Şakir Bilgin, Şamil Altan, Şanar Yurdatapan, Şükriye Ercan, Taner Akçam, Ülkü Çevik, Viktorya Çiprut, Yalçın Ergündoğan, Yasemin Gedik, Yaşar Küçükaslan, Yavuz Aydın, Yavuz Baydar, Yetvart Danzikyan, Yıldız Aydın, Yusuf Köse, Zarife Atik, Ziya Özder