հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Անկախության օր, Հայաստանի ղեկավարության թիկնազոր, հեթանոսական աստվածուհի

Անկախության օր, Հայաստանի ղեկավարության թիկնազոր, հեթանոսական աստվածուհի

Անկախության օրը Հանրապետության հրապարակում համերգ էր, Պատմության թանգարանում՝ «բացառիկ իրադարձություն»։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Անահիտ աստվածուհու արձանից մնացած գլուխն ու ձեռքը։ Ցուցահանդեսի համադրողները խոստանում են «մայրական կենսատու գրկում» հանդիպեցնել անցյալը ներկայի հետ։ Հայաստանցիները այդ հանդիպմանը կարող են նայել մինչև 2025 թվականի մարտի 21-ը (տոմսերի արժեքը՝ 5 հազար դրամ, լրագրողների, աշակերտների, ծնողազուրկների, հաշմանդամների, նպաստառուների, զինծառայողների, սահմանամերձ գյուղացիների և որոշ այլ խմբերի համար՝ անվճար:)։ Դրանից հետո դիցուհու մասունքները կվերադառնան Մեծ Բրիտանիա, որտեղ պահվում են 1874-ից ի վեր։

Տոնական միջոցառմանը ներկա էին վարչապետը, նախարարները, պատգամավորները։ Ելույթ ունեցան Նորայր Քարտաշյանը, «Մենուա», «Կաթիլ» և «Գեղարդ» խմբերը, Արտյոմ Մանուկյանը, Արտո Թունչբոյաջյանը, Շահեն Խանդկարյանը, Լուսիա Կագրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։