Home / Օրենքի մարդիկ / Սոցիալ-դեմոկրատները հաղթել են Լիտվայում

Սոցիալ-դեմոկրատները հաղթել են Լիտվայում

Լիտվայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, հավաքելով ձայների ավելի քան 20 տոկոսը։ Իշխող «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնեական դեմոկրատները» երկրորդ տեղում են՝  18 տոկոսով։ Երրորդ տեղում ընտրություններին առաջին անգամ մասնակցող «Նեմանի արշալույսը» կուսակցությունն է՝ 15 տոկոս ձայներով։

«Հանուն Լիտվայի» դեմոկրատների միությունը չորրորդ տեղում է։ Հինգերորդ տեղում Գյուղացիների և կանաչների միությունն է։ 5 տոկոսանոց շեմը հաղթահարել է նաև Լիբերալների շարժումը։

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52 տոկոսը։ Թեկնածություն առաջադրել են 14 կուսակցություններ և մեկ կոալիցիա, ընդհանուր՝ 1740 թեկնածու։

Լիտվական սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիլյա Բլինկևիչիուտեն հոկտեմբերի 14-ի գիշերը հայտարարել է, որ «Հանուն Լիտվայի» դեմոկրատական միության ղեկավար Սաուլյուս Սկվերնյալիսի հետ որոշել են իշխող Կոալիցիա ձևավորել։ Բլինկևիչիուտեն նաև նշել է, որ իրենց կոալիցիային միանալու կոչ է արել նաև Լիբերալների շարժմանը։

Այս պահին ընտրել են միապալատ Սեյմի 141 պատգամավորների։ Աթոռներից 71-ը բաշխվել է միամանդատ շրջաններում, 70-ը՝ բազմամանդատ։

Միամանդատ շրջանների մեծամասնության արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի 27-ին՝ երկրորդ փուլի ժամանակ։ 

Լիտվան խորհրդարանական հանրապետություն է, պետական քաղաքականության հիմնական դրույթները որոշում է ընտրված պատգամավորների ձևավորած կառավարությունը։