2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը ստացել են Դարոն Աճեմօղլուն, Ջեյմս Ռոբինսոնը և Սայմոն Ջոնսոնը՝ «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»։ Իրենց աշխատություններում գիտնականները հետազոտում են թե ինչպես և ինչու են երկրները հարստանում ու զարգանում, և թե ինչու են պրոգրեսն ու տեխնոլոգիաները ինչ-որ տեղերում տանում դեպի բարգավաճում, իսկ այլ տեղերում՝ ջուրն ընկնում։
«Հասարակությունները, որոնցում օրենքն ու կարգը զարգացած չեն, իսկ իշխանությունները շահագործում են բնակչությունը, չեն զարգանում ու չեն փոխվում դեպի լավը։ Մրցանակի դափնեկիրների հետազոտություններն օգնում են հասկանալ թե ինչու», – ասվում է Շվեդական գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ։
Տնտեսագիտության մրցանակը փակում է Նոբելյան շաբաթը, որն ավանդապես անց է կացվում հոկտեմբերի սկզբին։
Տնտեսագիտությունը երիտասարտ գիտություն է։ Ալֆրեդ Նոբելի կտակում այդ մասին ոչինչ չկա։ Այս ոլորտի մրցանակը սկսել են հանձնել 1968 թվականից, երբ Շվեդիայի կենտրոնական բանկն իր 300-ամյակի առթիվ Նոբելյան ֆոնդին խոշոր գումար էր նվիրաբերել։
Մրցանակը փաստացի չի համարվում Նոբելյան, բայց հանձնվում է նույն արարողության ժամանակ և նույն հանձնաժողովի կողմից։ Այն ներառում է մոտ 1 միլիոն դոլլար վարձատրություն և հատուկ ոսկյա մեդալ։ Առաջադրվող թեկնածուներին ընտրում է Շվեդական գիտությունների ակադեմիան։ Հանձնաժողովն առաջնորդվում է նույն սկզբունքներով, որոնք կիրառվում են այլ ոլորտների մրցանակակիրների դեպքում։