Նաիրային օգնելու համար զանգահարեք իր՝ +374 97 345102 համարին։
Հայերին Ղարաբաղից քշելուց հետո Նաիրան հայտնվել է Հրազդանում և արդեն 4 ամիս ապրում է գարաժում, քնում հատակին։ Կտուրից ջուր է հոսում, առավոտյան գարաժի պատերը սառցակալած են։ Կինը անընդհատ մրսած է, գիշերը ցելոֆանով է ծածկվում։ 60 հազար դրամով տուն է գտել, բայց շան հետ չեն թողնում ապրել։ Նաիրան չի հրաժարվում Չալոյից։
Շունը մի քանի անգամ փրկել է կնոջ կյանքը։ Ղարաբաղում ազդարարում էր անօդաչու սարքի հարվածի մասին, Հրազդանում՝ հրդեհի։ Մեկ շաբաթ առաջ են լույս քաշել, դրանից առաջ ամսական 18 000 դրամի մոմեր էր գնում, որոնցից բռնկվել էր հրդեհը։
Խեղդվում էր, երբ շունը արթնացրեց։
Կնոջ աչքը վիրահատության կարիք ունի, մի ոտքը ծնկից ներքև մուգ մանուշակագույն է, ՝վնասվել է արդեն Հայաստանում ավտովթարից։ Մեքենայի վարորդը խոստացել էր հոգալ բուժումը, ինչից հրաժարվել է, երբ Նաիրան բողոքից հրաժարվելու թուղթ է ստորագրել։ Ձեռքերը վնասվել են սառը ջրով լվացք անելուց։ Ջուրը կրում է մոտակա օբյեկտներից։ Տեղացինեը պարբերաբար նեղացնում են․ «մեզանից լավ եք ապրում»։
Հրազդանի քաղաքապետարանի սոցբաժնի Այվազյանը կոպտում է Նաիրային, սպառնում է ուղարկել ծերանոց կամ հոգեբուժարան, ասում է, որ կզանգի որդուն և ամոթանք կտա, որ տնից վռնդել է։ Նաիրայի տղան ծանր հիվանդ է, հաշմանդամություն ունի։ Նա երեխաների, կնոջ և կնոջ բարեկամների հետ ևս ապրում է Հրազդանում։ Իրենց մոտ տեղ չկա։ Մայրը չի ցանկանում հեռու ապրել որդուց՝ նոպաներ է ունենում, որոնց ժամանակ Նաիրան է հասնում օգնության, կազմակերպում բուժօգնությունը։ Հարսը ևս հիվանդ է։
Մինչև Հրազդան տեղափոխվելը անվճար ապրում էր Ձորաղբյուրում։ Տանտիրուհին շնասեր է, Չալոյից չէր խորշում։ Սակայն մի քանի ամիս առաջ 97 տարեկան հորաքրոջն էին տեղափոխել Ձորաղբյուր, և Նաիրան ստիպված էր դուրս գալ այնտեղից։