Home / Համայնքներ / Հաստատվեցին Երևանի տրանսպորտի տոմսային համակարգը և փաթեթները

Հաստատվեցին Երևանի տրանսպորտի տոմսային համակարգը և փաթեթները

Երևանի ավագանին 33 կողմ և 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի նոր փաթեթի և տոմսային համակարգի արտոնությունների նախագիծը։

Նոր փոփոխությամբ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ, իսկ 300 դրամանոց տոմսի վավերականության ժամկետը կլինի 180 րոպե՝ նախորդ 90-ի փոխարեն:

Կերկարաձգվի 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը՝ 30 օրից դառնալով 45 օր:

Բացի այդ, արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենան հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Մինչ այս սահմանված փաթեթները՝ մեկամսյա, եռամսյա, մեկամյա և այլն, և հատուկ խմբերի համար նախատեսված արտոնությունները ուժի մեջ են մնում։ Դրանց մասին կարելի է կարդալ հղումով։