Home / Բանտ / Կապիտալիստական խնդիրները լուծելու միակ տարբերակը․ Երևանում պահանջեցին ազատել Օջալանին

Կապիտալիստական խնդիրները լուծելու միակ տարբերակը․ Երևանում պահանջեցին ազատել Օջալանին

Արդեն 26 տարի է՝ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը արդարացիորեն անազատության մեջ է գտնվում Իմրալի կղզու բանտում: 26 երկարուձիգ տարիների ընթացքում Ա.Օջալանը բազմաթիվ անօրինական գործողությունների է ենթարկվել: Իմրալի կղզին՝ Թուրքիայի դատական ու քաղաքական անարդար գործողությունների փորձադաշտ է դարձել:

Չիրագործելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և Մարդու իրավունքների կոմիտեի որոշումները՝ Թուրքիան անարդյունավետ է դարձնում միջազգային իրավական մեխանիզմները: Այսօր արդեն ոչ միայն քուրդ ժողովուրդը, այլև աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր ազգ Ա.Օջալանի հանդեպ կատարված դավադրությունն իրեն է վերագրում:

Այլևս Իմրալիում մեկուսացումը դեմ է տարրական իրավունքներին: Օջալանի ազատությունը ոչ միայն քուրդ ժողովրդի, այլ աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր ազգի, միջազգային իրավունքի և արդարադատության պահանջն է:

Այս անգամ ու մեկընդմիշտ պատմության այս ամոթալի էջը՝ «1999թ. փետրվարի 15-ը» փակելու նպատակով քուրդ ժողովուրդը դիմում է, այլև առաջարկում է ՄԱԿ մարդասիրական կազմակերպությանը՝ աջակցելու 2023թ. հոկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում մեկնարկած «Ազատություն Աբդուլլահ Օջալանին՝ քրդական խնդրին քաղաքական լուծում» ծրագրի շրջանակներում ծավալվող լայնամասշտաբ գործունեությունների իրացմանը:

Արդի կապիտալիստական համակարգի կուտակված խնդիրները լուծելու և աշխարհը ճգնաժամային վիճակից դուրս բերելու միակ այլընտրանքային տարբերակը Ա.Օջալանի «հավասարության, մարդասիրության, արդարության, ժողովրդավարության» արժեքներով «լցոնված» «Նոր ժողովրդավարություն» գաղափարախոսությունն է, որն իր գիրկն է առնելու ու պաշտպանելու համայն մարդկությանը:

Տասնամյակներ շարունակ Ա.Օջալանը իր խորիմացությամբ և հեռատեսությամբ նկատել է «անհոգության» քողի տակ թաքնված մարդկության ողբերգությունը, Մերձավոր Արևելքի և համայն աշխարհի «խաղաղ շղարշի» տակ քողարկված վտանգը, ծագած խնդիրները չլուծելու արդյունքում ճգնաժամի գոյացումը:

Օջալանը իր գաղափարախոսության մեջ պաշտպանությունից անմասն չի թողել ոչ մի ժողովրդի և տարիներ շարունակ նախազգուշական գրություններով է հանդես եկել՝ ազգերի գլխին կախված վտանգը կանխելու և հետագա խնդիրներին խելամիտ լուծումներ տալու նպատակով:

Գրեթե կես դար է՝ քուրդ ժողովուրդն էլ իր հերթին աշխարհի բոլոր ծայրամասերում արդար պայքարով ապացուցեց և շարունակում է ապացուցել, որ քրդական երկինքը պարզ է ու անամպ բոլոր ազգերի համար:

Մենք չենք կարող անմասն թողնել միասնական գաղափարախոսությամբ ոգևորված, կապանքների ու ճնշումների դեմ միահամուռ կերպով պայքարող ազատատենչ կանանց գործունեությունը: Ինչպես Ա.Օջալանն է նշում. «Կնոջ ազատությունը՝ ազգերի ազատությունն է», իսկ ազգերի միասնականությունը՝ «Ուժեղ ու Ազատ» աշխարհ:

Մեկ ազգով մեկ այլ ազգին ճնշելու ու նվաստացնելու քաղաքականությունը կվերանա միասնականությամբ: Այլևս ժամանակն է՝ ժողովրդավարության «Մեծ ջատագով» Ա.Օջալանը ազատության մեջ լինի: Օջալանի ազատագրմամբ կլուծվի յուրաքանչյուր անլուծելի թվացող խնդիր:

Հարգելի ՄԱԿ մարդասիրական կազմակերպություն, լռել ու չնկատելու տալ «խեղող անարդարությունը», պատսպարվել կործանվող մարդկության ետևում՝ նշանակում է ինքնասպան լինել:

Եկեք վերացնենք անտարբերությունը,
կոտրենք խտրականության կարծրատիպերը,
միասնական լուծենք լճացած խնդիրները,
ապրենք ոչ պատերազմական աշխարհում:
Եկեք «խաղաղ ապագա» կերտենք գալիք սերունդների համար:

«Քուրդիստան» կոմիտե
Ազատ կանանց միություն